Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է շրջանառվող լուրերը, իբր ինքը համարվում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Չեզարե Պրանդելիին փոխարինողի գլխավոր հավակնորդը:
«Սկուադրա աձուրա»-ի մարզիչն ավելի վաղ հայտարարել էր, որ հավաքականից հեռանալու է ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունից հետո՝ անկախ թիմի արդյունքներից:
«Չգիտեմ՝ ինչ կլինի Բրազիլիայի աշխարհի առաջնությունից հետո: Ես գործող պայմանագիր ունեմ «Յուվենթուս»-ի հետ և երջանիկ եմ Թուրինում»,- հայտարարել է Կոնտեն:










































