Sunday, 07 06 2026
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում

Նոր մանրամասներ՝ Գուրգեն Մարգարյանի հոր ինքնասպանության փորձի վերաբերյալ

2013թ սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում Երևան քաղաքի ոստիկանության Մալաթիայի բաժնում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 07.50-ի սահմաններում, բժշկական կենտրոն է ընդունվել Արտուշ Գուրգենի Մարգարյանը` որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների` տեղեկացնում ենք, որ Արտուշ Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնում անհապաղ ենթարկվել է վիրահատության, որի ավարտից հետո, վիրահատող բժշկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Արտուշ Մարգարյանի մարմնի որովայնի առաջնային պատին առկա են չորս ծակած թափանցող վերքեր` լյարդի վնասումով, հեմատոմա որովայնի հետին պատին և չթափանցող կտրած երկու վնասվածքներ ձախ ձեռքի երակների շրջանում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի առթիվ Երևանի Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն է տվել Արտուշ Մարգարյանի կինը և նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու` Գուրգեն Մարգարյանի (սպանվել է Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից) կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև:

2013թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 02.30-ի սահմաններում, ամուսինը մնացել է հյուրասենյակում, իսկ ինքը գնացել է մյուս սենյակ` քնելու:

Առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում մտնելով հյուրասենյակ` տեսել է, որ ամուսինը թիկն ընկած բազմոցի վրա ծանր շնչում է, և որովայնի ու ձախ ձեռքի շրջանները արյունոտված են:

Բազմոցի վրա առկա արյունոտված դանակից հասկացել է, որ Արտուշ Մարգարյանը փորձել է ինքնասպանություն կատարել ու անմիջապես ոչ հեռու բնակվող որդուն` Վահե Մարգարյանին կանչել է օգնության և միասին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է արյունոտված խոհանոցային դանակ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մալաթիայի բաժնում շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում