90 կգ քաշային կարգում ձյուդոյի աշխարհի չեմպիոն, կուբացի մարզիկ Էսլեյ Գոնսալեսը խոստովանել է, որ առաջարկ է ստացել եզրափակիչում պարտվել Վրաստանի ներկայացուցիչ Վարլամ Լիպարտելիանիին՝ 20.000 դոլարի դիմաց:
«Ինձ այդ թիվը ցույց տվեցին բջջային հեռախոսի էկրանին, բայց ես անմիջապես հրաժարվեցի, քանի որ աշխարհի չեմպիոն դառնալն իմ երազանքն էր: Ես չէի կարող դավաճանել իմ ազգին, իմ ժողովրդին, որը պատիվն ու արժանապատվությունն առաջնային է համարում»,- հայտարարել է Գոնսալեսը:
Հավելենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը՝ Ռիո-դե-ժանեյրոյում:









































