ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ ռազմական ուժի սահմանափակ կիրառումն ամերիկյան բյուջեին կարժենա մի քանի տասնյակ միլիոն դոլար: Հնարավոր ռազմական հարվածի ծախսերի նման գնահատականով օրենսդիրների հետ կիսվել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք պատրաստել ենք տարբեր գնահատականներ՝ կախված գործողությու նների տարբերակից, որ կընտրվի նախագահի որոշմամբ»,- ասել է պաշտպանության նախարարը: Նրա խոսքով՝ օպերացիայի ծախսերը կլինեն մի քանի տասնյակ միլիոն դոլարի սահմաններում:
Միևնույն ժամանակ անկախ ռազմական փորձագետները կարծում են, որ Սիրիայում սահմանափակ օպերացիայի ամենահամեստ ծախսերը կգերազանցեն 200 մլն դոլարը: Մասնագետները նշում են, որ միայն մեկ թևավոր հրթիռը Պենտագոնին կարժենա 1.5 մլն դոլար:






































