ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առանցքային խորհրդականները, որոնք զբաղվում են ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով, նրան խորհուրդ են տվել դադարեցնել օգնության ցուցաբերումը Եգիպտոսին՝ հուլիսին նախագահ Մուհամմադ Մուրսիին պաշտոնանկ անելու ֆոնին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնատար անձանց՝ գործակալությունը հստակեցրել է, որ խորհուրդը Սպիտակ տան ղեկավարին փոխանցվել է դեռևս մեկ շաբաթ առաջ: Սակայն չի սպասվում, որ Օբաման որոշում կկայացնի՝ մինչ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառման հարցի քննարկման ելքը:
Վաշինգտոնը Կահիրեին տարեկան հատկացնում է 1.5 մլրդ դոլարի օգնություն: Դրանից մոտ 1.3 միլիարդն ուղղվում է ռազմական, իսկ մնացածը՝ տնտեսական ոլորտ:







































