Vortex Optics ընկերության ամերիկացի ինժեներներին հաջողվել է փամփուշտի մեջ փոքր տեսախցիկ ներկառուցել։
Ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսահոլովակում ասվում է, որ փամփուշտի էլեկտրոնային միջուկը թույլ է տալիս ոչ միայն կադր առ կադր նկարահանել փամփուշտի թռիչքի հստակ հետագիծը, այլև հոլովակներ տեղադրել սոցցանցերում՝ հայտնում է newsyou.info-ն։









































