People ամսագիրը ներկայացրել է Ալեք և Հիլարի Բոլդուինների օգոստոսի 23-ին լույս աշխարհ եկած դստեր առաջին լուսանկարը։
Երջանիկ հայրը նշում է, որ փոքրիկ Կարմեն Գաբրիելայի ծնունդն իր համար երկրորդ հնարավորություն է: Չէ՞ որ դերասանն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր ավագ դստեր հետ։
Իսկ այժմ Բոլդունը վստահեցնում է, որ ամեն ինչ հարթվել է, և իրենք շատ երջանիկ են: Իր կյանքի նպատակը 55-ամյա դերասանը տեսնում է իր սրտում տեղ գտած 3 աղջիկներին՝ կնոջը և դուստրերին ծառայելու մեջ:
«Մենք ուղղակի ցանկանում ենք թեթև ապրել»,-ասել է Բոլդուինը:










































