Այն կանայք, ովքեր հղիության ընթացքում հավի միս են ուտում, ավելի փոքր առնանդամով տղա են ունենում՝ պնդում են PETA կազմակերպության ներկայացուցիչները:
Նպատակ ունենալով խանգարել Նյու Յորքի Բուֆֆալոյում հավի թևիկներով ազգային «ուիք-էնդի» կազմակերպմանը՝ PETA-ն կազմակերպիչներին նամակ է ուղարկել, որտեղ զգուշացնում է ֆլատալատի օգտագործման հետևանքների մասին: Այդ քիմիական նյութը սովորաբար հայտնաբերվում է հավի մսի մեջ:
«Գիտական վերջին տվյալները ապացուցում են, որ հավի միս օգտագործող հղի կանանց որդիները հաճախ ավելի փոքր առնանդամ են ունենում՝ այդ մսի մեջ հայտնաբերված քիմիկատների պատճառով»,- նշվում է նամակում:
Բացի այդ, հղիության ընթացքում խոլեստերինով հարուստ տապակած հավի մսի օգտագործումը կարող է երեխային կորցնելու պատճառ դառնալ: Ըստ PETA-ի՝ նման երեխաների մոտ մեծ է սրտի երակների խցանման հավանականությունը:
Սակայն պետք չէ հավի մսից միանգամից հրաժարվել: Ըստ «Կնոջ առողջություն» ամսագրի տվյալների՝ հետազոտությունը, որի մասին նշում է PETA-ն, չի հետևել հղի կնոջ կողմից հավի մսի օգտագործման հետևանքներին: Դրա հետ մեկտեղ ապացույցներ չկան, որ ֆտալատն ազդում է առնանդամի չափի վրա:









































