Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ սկսվել է Վարդգես Շահնազարյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ չափահաս Վարդգես Շահնազարյանը 2013 թվականի հունիսի 18-ից 28-ը Սևան քաղաքի Գագարինավանի մոտակա արոտավայրերում 7 դրվագով անառակաբարո գործողություններ, սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել 11-ամյա տղայի նկատմամբ:
Բոլոր դեպքերը, ըստ մեղադրանքի, կատարվել են օրը ցերեկով:
Վարդգես Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ, 142 հոդվածի 1-ին և 142 հոդվածի 2-րդ մասերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:








































