Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառվել են ուղղակի վաճառքի եղանակով: Այս վաճառքի արդյունքում Նորատուսի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե է մուտքագրվել 30մլն 849.3 հազար դրամ, որի օգտագործման ուղղությունը դեռ չի սահմանվել:
Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստի ժամանակ կորոշի այդ միջոցներն ուղղել Նորատուսի գյուղական համայնքի Վ. Մամիկոնյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը: