«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին ցուցադրել է ճակատի հատվածում ունեցած խորքը վերքի լուսանկարները, որի պատճառով չի կարողացել մասնակցել «Լիվերպուլ»-ի դեմ խաղին, իսկ հետո չի միացել Անգլիայի հավաքականին:
«Որոշ մարդիկ կասկածի տակ են դնում հավաքականի նկատմամբ ունեցած նվիրվածությանս փաստը` մատնանշելով, որ առաջիկա երկու խաղերին չեմ խաղալու:
Ես ավելի մեծ ցանկություն չունեմ, քան թիմին այդ խաղերում օգնելը: Վստահ եմ, այս լուսանկարներում մարդիկ կտեսնեն այն հարցի պատասխանը, թե ինչու չեմ խաղում», – ասել է Ռունին:








































