Երևանի Շիրակի 2ա հասցեում գտնվող թիվ 7, Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 (նախկին 66ա) և Մոլդովական 70 թիվ 1 /Նոր նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք/ հասցեներում գտնվող հանրակացարաններում, ինչպես նաև Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած բնակիչներին կթույատրվի սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Այդ շանքերը ամրացված են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Որոշումը ներառված է կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում: