Վաղը՝ ժամը 20.00-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը: Վերջինս հնարավոր համարեց, որ վաղը կայանալիք նիստին Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին կներկայացնի Խորվաթիա և Մոսկվա կատարած այցի մանրամասները: Հատկապես՝ թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ «Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը»
Ռ. Թադևոսյանի փոխանցմամբ՝ վաղվա նիստում դժվար թե քննարկեն Արարատի քաղաքապետի առաջիկա ընտրությանը ՀՀԿ թեկնածուի հարցը: Նրա խոսքերով՝ այդ հարցը կքննարկեն այն բանից հետո, երբ կառավարությունն ու ԿԸՀ-ն կորոշեն ընտրությունների օրը:








































