Բրազիլական «Սանթոս»-ի 3 երիտասարդ ֆուտբոլիստներ հայտնվել են Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում:
«Բարսա»-ն պատրաստ է Գաբրիելի, Վիկտոր Անդրադեի ու Ժիվայի տրանսֆերների դիմաց վճարել 7.9 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սանթոս»-ից «Բարսելոնա» տեղափոխվեց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 57 մլն եվրոյի դիմաց:







































