Սիրիայում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերալ ֆրանսիական հետախուզության ապացույցները համոզիչ չեն: Այսպես է կարծում պաշտպանական հարցերով Եվրախորհրդարանի կոմիտեի ղեկավար, ֆրանսիացի Առնո Դանժանը՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ հարցեր են առկախված՝ կապված կիրառված արտադրանքների հստակ տեսակների հետ, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե ում կողմից է ընդունվել որոշումը: Նա կասկած է հայտնել Սիրիայի իշխանությունների դեմ ռազմական օպերացիայի նպատակահարմարության կապակցությամբ՝ հիշեցնելով, որ ռազմական ներխուժումն Աֆղանստան չկանխեց ահաբեկչություններն ԱՄՆ-ի դեմ, իսկ բոսնիացի սերբերին ուղղված ՆԱՏՕ-ի ավիահարվածները՝ կոտորածը Սրեբրենիցայում:
Ֆրանսիական հետախուզությունն ավելի վաղ հայտարարել էր, որ իր տիրապետության տակ եղած արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ քիմիական հարձակումը կատարվել է իշխանությունների կողմից վերահսկվող տարածքից:







































