Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է Վրաստանի իր քաղաքացիությունը վերադարձնել միայն դատարանի միջոցով: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին վարչապետը հայտարարել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ես կցանկանայի, որ բոլորն այդ դատական գործընթացում տեսնեն, ինչ է արել նախկին կառավարությունը՝ ինձ Վրաստանի քաղաքացիություն չտալու համար»,- ընդգծել է նա:
Իվանիշվիլին կարծում է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի, և ինքը կստանա Վրաստանի քաղաքացիություն:
Վարչապետը նաև հայտարարել է, որ խորհրդարանի կողմից սպասում է սահմանադրական փոփոխությունների, ինչը երկքաղաքացիություն ունեցող անձանց թույլ կտա զբաղեցնել նախագահի վարչապետի և խորհրդարանի նախագահի պաշտոններ:
Իվանիշվիլին Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալուց հետո 2011 թ. Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է՝ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության կողմից:











































