Վրաստանում տնտեսական անկումը նախկին իշխանությունների կառավարման արդյունք է: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Գոյություն ունի տնտեսական անկում, սակայն հավաստիացնում եմ ձեզ, դրանում նոր իշխանությունների մեղքը չկա, ընդհակառակը, դա նախկին իշխանությունների երկար կառավարման արդյունքն է: Այդ ժամանակ տնտեսությունը ղեկավարվել է սխալ մեթոդներով, և այդ աճը, որը ձեռք էր բերվել թվերով, հիմնականում ձեռք էր բերվել պետական կառույցների ակտիվությամբ և մեկ մարդու որոշմամբ»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Նրա խոսքերով՝ «Միացյալ ազգային շարժման կառավարման ժամանակաշրջանում շինարարությունը Վրաստանում իրականացվել է արագ տեմպերով, սակայն որակով աչքի չի ընկել:
Վարչապետը նշել է, որ եթե 2012 թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանում իշխանությունը չփոխվեր, ապա նախկին իշխանությունները կբախվեին տնտեսական կոլապսի: Իվանիշվիլիի խոսքերով՝ ինքը պատրաստ է դա ապացուցել փորձագիտական մակարդակում, սակայն ոչ քաղաքական, քանի որ «քաղաքական մակարդակում իրենք ոչինչ չունեն ապացուցելու»:







































