Տարեց տղամարդիկ հաճախ են ընկնում և կոտրում վերջույթները՝ սթրեսային իրավիճակների պատճառով: Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները՝ իրենց աշխատանքի արդյունքները հրապարակելով Age and Ageing ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկանից բարձր 5994 տղամարդ:
Նրանց 80 %-ը հայտնել են, որ մտերիմների մահվան լուրը կամ անսպասելի նորություն լսելուց հետո ընկել են, նույնիսկ 23 %-ը կոտրել են ձեռքը կամ ոտքը: Ըստ գիտնականների՝ դա կապված է նյարդահորմոնալ փոփոխությունների հետ:






































