Ռուսաստանը գտնվում է մի շարք երկրների հետ միջազգային կապերի սառեցման փուլում՝ հաղորդում է The Financial Times-ը:
Հարաբերություններն ԱՄՆ-ի հետ այժմ մոտ են սառը պատերազմին, իսկ Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան «պատժված են» այլ գործընկերների հետ առևտրական կապերի ամրապնդման համար:
Եվրամիությունը երկրներին առաջարկում է անդամակցել «Արևելյան գործընկերությանը», որը կապահովի քաղաքական և առևտրային գործարքներ նախկին խորհրդային միանգամից վեց հանրապետությունների հետ: ԵՄ անդամակցումը նման համաձայնագիր չի առաջարկում: Նոյեմբերին Լիտվայում տեղի կունենա ԵՄ գագաթնաժողով, որտեղ կլուծվեն պետությունների անդամակցման մասին հարցեր:
Ռուսաստանը փորձում է այդ երկրներին ներքաշել Եվրասիական միություն, ընդ որում՝ կողմերից յուրաքանչյուրի հիմնական թիրախն Ուկրաինան է:
Հոդվածագիրը հիմնվում է նախկին խորհրդային հանրապետությունների գործարարների և վերլուծաբանների կարծիքի վրա, որոնք հայտարարում են, թե Ռուսաստանն առաջարկում է չափազանց քիչ արտոնություններ՝ բացի էժան էներգիայից, և «գործում է ավելի շատ որպես մտրակ, քան բլիթ»:
«Եթե Պուտինը գործի որպես «մտրակ», ապա նոյեմբերին նրան սպառնում է կորցնել շատ ընկերների»,- ասվում է հոդվածում:









































