Եգիպտոսը կանգնած է սիրիացի ժողովրդի կողքին և աջակցում է իրական ժողովրդավարության հասնելու նրա ձգտումները: Այս մասին տեղի հեռուստատեսությամբ հայտարարել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նա ընդգծել է, որ քաղաքականից բացի՝ Սիրիայում ճգնաժամի կարգավորման այլ ուղի չի տեսնում:
«Մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական հարվածին: Մենք մերժում ենք որևէ զինված ակցիա միջազգային օրինականության շրջանակից դուրս և պահանջում ենք գումարել «Ժնև-2» խաղաղ համաժողով»,- ասել է Մանսուրը:
Եգիպտոսի ժամանակավոր նախագահը դատապարտել է հակամարտող ցանկացած կողմից քիմիական զենքի կիրառումը:











































