Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Անկարայի 14-րդ քաղաքացիական դատարանը բավարարել է թուրք ազգայնականների հայցը և արգելափակել մի շարք ինտերնետային կայքեր, որոնց թվում են նաև Rapidshare եւ Fileserve կայքերը։
Անկարայի դատարանն այդ վճիռը կայացրել էր դեռևս մայիսի 16-ին։ Մայիսի 26-ին այն ուղարկվել է Կապի ու հեռահաղորդակցության նախարարություն, ինչից հետո մտել է ուժի մեջ։
Թուրքական դատարանի որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ այդ կայքերը ներգրավվել են թուրք ազգայնականների վերնախավի սեռական արկածների տեսագրությունների տարածման գործում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ից էլ Թուրքիայում գործելու են ինտերնետից օգտվելու նոր կանոններ, ինչի համար բազմաթիվ թուրքեր այդ օրը կնքել են որպես Թուրքիայում «ինտերնետի մահվան» օր։











































