«Ելք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում: Դաշինքի առաջնորդներն Ալավերդի քաղաքում են, նրանք վանկարկելով «Ելք կա», քայլերթ են անում քաղաքի փողոցներում՝ ալավերդցիներին կոչ անելով ապրիլի 2-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկել իրենց դաշինքի օգտին:
«Գնացեք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը և չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: