Իր գոյության ընթացքում ԵՄ-ն բազմաթիվ սխալներ է գործել։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին՝ ելույթ ունենալով Իտալիայի մայրաքաղաքում Հռոմի պայմանագրի 60-ամյակի առիթով ԵՄ գագաթնաժողովի բացմանը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք չենք հոգնել մեր Եվրոպայից, բայց մենք պետք է ավելի լավ աշխատենք»,-նշել է նա։
Տայանիի խոսքով՝ ԵՄ-ին անհրաժեշտ են փոփոխություններ։ «Եվրոպան պետք է փոխվի, սակայն այն չպետք է ոչնչացվի։ Մեզ միասնություն է հարկավոր ավելի, քան երբևէ»,-հավելել է Եվրախորհրդարանի նախագահը։
Միասնության պահպանման անհրաժեշտության մասին իր ելույթի ժամանակ խոսել է նաև Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում ԵՄ-ն ընդհանրապես կարող է անհետանալ։