Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Գագիկ Ծառուկյանի կամ-կամ-ը

Գագիկ Ծառուկյանը մարտի 24-ի քարոզարշավն իրականացնում է Արարատի մարզում: Այս մարզը խորհրդանշական է ընդհանրապես ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, եվ առավել ևս այն պատճառով, որ այստեղ է գտնվում իշխանության յուրօրինակ մի խաչմերուկ: Այս խաչմերուկում է մասնավորապես Հովիկ Աբրահամյանը, որը հեռացել է ՀՀԿ-ից սակայն չի մոտեցել ԲՀԿ-ին և սա ներքաղաքական առանցքային ինտրիգներից մեկն է, իհարկե չակերտավոր քաղաքական հայաստանյան քաղաքական անցուդարձում: Այս իմաստով բավական խորհրդանշական է, որ հենց Արարատի մարզում քարոզարշավից առաջ տեղեկություն տարածվեց Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, որի ընթացքում, ըստ այդ տեղեկությունների, Սարգսյանը Ծառուկյանի հետ քննարկել է ԲՀԿ-ի աճող վարկանիշի և մյուս քաղաքական ուժերի համար դրա առաջացրած խնդիրների հարցը:

Հնարավոր են իհարիկե բազմաթիվ տարբերակներ, որ կարող են քննարկել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, սկսած որոշակի պայմանավորվածությունների խախտումից, մինչև պայմանավորվածությունների համաձայն ընտրական գործընթացի ընթացքից: Ծառուկյանն այս ամենում ունի ունիվերսալ դերակատարում և նշանակություն և այդ իմաստով նա մի կողմից հանդիսանալով իշխանության համար խնդիր՝ իր վարկանիշով և ձայն հավաքելու պոտենցիալով, միևնույն ժամանակ իշխանության համար հանդիսանում է յուրօրինակ հնարավորությունների «խաչմերուկ», եթե հաջողվում է նրա հետ պայմանավորվել: Իսկ այդ իմաստով Գագիկ Ծառուկյանին անկասկած մշտապես ուղեկցելու է 2015 թվականի փետրվարի ուրվականը և պատահական չէ, որ նա պարբերաբար ստիպված է լինում բացատրություն տալ և հիմնավորումներ բերել, թե ինչու այն ժամանակ հեռացավ քաղաքականությունից:

Ինչպես հայտնի է, այդ հիմնավորումը արյունահեղությունից խուսափելն է: Սա իհարկե բավական ծանրակշիռ հիմնավորում է 2015-ի համար, սակայն Ծառուկյանի համար բավական խնդիրներ է առաջացնում 2017-ի համար, քանի որ հարց է առաջանում՝ իսկ այժմ նա պատրա՞ստ է գնալ կամ տանել հանրությանն արյունահեղության: Թե՞ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ այս անգամ ՀՀԿ-ն պատրաստ է հեռանալ առանց արյունահեղության: Այս հարցն իհարկե Գագիկ Ծառուկյանին չի ուղղվում, բայց այն կա օդի մեջ և խնդիրը միայն հանրության հարցը չէ, այլ ընդհանրապես դրա նշանակությունը ապրիլի 3-ից հետո, որովհետև եթե ապրիլի 3-ից հետո վերարտադրվում է ՀՀԿ իշխանությունը, ապա այս պարագայում հարց է առաջանում, թե ինչ է լինում Ծառուկյան քաղաքական գործոնի հետ, որը դե ֆակտո առաջին գործոնն է Հայաստանի քաղաքական դաշտում, ներքաղաքական կյանքում, այսպես ասած բալանսավորող գործոնը: Լավ է դա, թե վատ, բոլորովին այլ հարց է, սակայն ինչպես ցույց տվեց 2015-16 թվականների ընթացքը, այդ գործոնի բացակայությունը առաջացնում է լրջագույն վակոումներ, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում լցնել թե իշխանությունը, թե ընդդիմադիր ուժերը:

Եթե Ծառուկյանը 2017-ին չի կարողանում արձանագրել իր առաջին դիրքը, ապա այս դեպքում արդեն դժվար է երկրորդ անգամ հիմնավորել արյունահեղությունից խուսափելով: Իսկ կարո՞ղ է լինել այլ հիմնավորում: Հազիվ թե: Եվ այդ համատեքստում արդեն հարցը Գագիկ Ծառուկյանի համար դրվում է կամ-կամ կոնտեքստում՝ կամ նա ապրիլի 3-ից հետո գալիս է իշխանության, կամ նա ապրիլի 3-ից հետո այլևս անշրջելիորեն փակում է քաղաքականության էջը՝ միանգամից, թե աստիճանաբար, այլևս տեխնիկական հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում