Wednesday, 10 06 2026
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Բուխարեստում

Մայիսի 26-ին Բուխարեստի Տնտեսագիտական ակադեմիայի Մեծ սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, որին հատուկ հրավիրվել էին ցեղասպանության խոշոր մասնագետներ՝ Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը (Taner Akcam, Clark University), USA և Փարիզ-VIII Սեն-Դենիի համալսարանի պրոֆեսոր Ռեյմոն/Հարություն Գևորգյանը (Raymond Kevorkian, Université Paris-VIII-Saint-Denis): Գիտաժողովին ներկա էին Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն (Ion Iliescu), ինչպես նաև ռումինական քաղաքական-հասարակական և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, հեռուստատեսությունը, մամուլը:

«Հայաստան. Մի ժողովրդի ճակատագիր» խորագրով գիտաժողովը բացեց Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Դան Բերինդեյը (Dan Berindei), հյուրերին ողջունեց և ներկայացրեց սենատոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Պատմաբան, վերջերս անգլերենով լույս տեսած «Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն» (The Armenian Genocide: A Complete History) ստվարածավալ աշխատության հեղինակ Ռեյմոն Գևորգյանը «Հայոց ցեղասպանություն. Ոչնչացում երկու փուլով, 1915-1916» զեկույցում անդրադարձավ հայերի արտաքսման և վերացման երիտթուրքական կառավարության հետևողական քաղաքականությանը: Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր «Ժխտողականությունը որպես ազգային անվտանգության հղացք» զեկույցի մեջ մեկնաբանեց արդի թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը և դրա բացասական հետևանքները ներքին և արտաքին առումով:

Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն ողջունեց հայ և թուրք պատմաբանների մասնակցությամբ գիտաժողովի նախաձեռնությունը՝ համարելով այն այդ բարդագույն հարցի մեջ փոխհասկացողության կարևոր օղակ:

Նույն օրը կեսօրին Թաներ Աքչամը և Ռեյմոն Գևորգյանը հրավիրվել էին ռումիանականTVR Info հեռուստակայան, ուր մոտ կեսժամանոց ուղիղ հաղորդման մեջ նրանք խոսեցին ցեղասպանության իրականացման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հաղորդումից առաջ ցուցադրվեց հեռուստատեսության պատրաստած փաստագրական նյութ Հայոց ցեղասպանության մասին:

Մայիսի 27-ին Թաներ Աքչամը և Ռեյմոն Գևորգյանը հանդիպում ունեցան Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսական կազմի և ուսանողության հետ: Կեսօրից հետո Բուխարեստի Ռումինական գյուղի թանգարանում (Museum of the Romanian Peasant) տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության հարցը» (A Shameful Act: The Armenian Genocide and the Question of the Turkish Responsibility) գրքի ռումիներեն թարգմանության ներկայացումը:

Հայոց ցեղասպանության և թուրքական ժխտողականության վերաբերյալ միջոցառումները կազմակերպվել էին Ռումինահայոց միության և Ռումինահայոց թեմի ջանքերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում