Քիչ առաջ Փակ շուկայի մոտ տեղի է ունեցել միջադեպ: Մի տղամարդ դուրս գալով Փակ շուկայի հարակից տարածքում հավաքված Սամվել Ալեքսանյանի «պաշտպանների» միջից՝ սկսեց վազել և փախչել ոստիկաններից: Նա վազեց, սակայն հասնելով Փակ շուկա՝ ընկավ, և ոստիկանները կարողացան նրան բռնել: Նրանց հետ էր նաև նրան սատարող մի տղա, ով վեճի էր բռնվել ոստիկանների հետ:
Ոստիկանները բերման ենթարկեցին երկու տղամարդկանց էլ, նաև՝ Վարդգես Գասպարիին:
Ոստիկանական մեքենայից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գասպարին ասաց՝ ինքը ոստիկաններին ցույց է տվել գողություն անող այդ տղամարդուն, սակայն ոստիկանները անգործության են մատնված:
Ոստիկանության ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նրանք բերման են ենթարկում այդ երկու տղամարդկանց, ում մատնանշել է Վարդգես Գասպարին, իսկ Գասպարին գնում է որպես վկա: Ոստիկանական մեքենան երեք տղամարդկանց տարավ ոստիկանություն:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի