Երեկ ԱԺ համաներման քվեարկության ժամանակ ներկա 92 պատգամավորներից ձեռնպահ էր քվեարկել միայն մեկ պատգամավոր, որը, ինչպես պարզվել է, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է եղել: Իր այդ քայլը Թորոսյանը պատճառաբանեց նրանով, որ դա անտրամաբանական որոշում է:
Բացի այդ, նա հայտարեց, որ 2008 թ. արտահայտած սկզբունքներից չի հրաժարվել՝ ի տարբերություն ոմանց, որ սկզբում իրար հայհոյում էին, իսկ հիմա՝ գնում երկխոսության:
Լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրքվեցին, թե ինչպես կմեկնաբանի Թորոսյանի քայլը, վերջինս ասաց. «Կարծում եմ, հարիր չէ Տիգրան Թորոսյանի մտքերը վերլուծել նախկին գործընկեր հասկացողությամբ»:







































