Friday, 17 05 2024
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին

«Հայրենիքի կարոտից խեղդվում ենք, բայց չենք վերադառնա». Ինչպե՞ս են ապրում ԵՄ երկրներում ապօրինի ներգաղթյալ հայաստանցիները

Որքան էլ վերջին շրջանում դժվարացել է Եվրոպայում անօրինական բնակվող մեր հայրնակիցների կեցությունը, այնուամենայնիվ նրանք նախընտրում են մնալ այնտեղ, քան վերադառնալ:

28-ամյա Լիլիթ Սարգսյանն (անունը՝ պայմանական) արդեն մեկ տարի բնակվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Հայաստանում աշխատում էր որպես տաքսի ծառայություններից մեկի օպերատոր, ստանում էր մոտ 80․000 դրամ աշխատավարձ:

Մեզ հետ զրույցում Լիլիթը նշեց, որ առայժմ որևէ կարգավիճակ չունի, սպասում է՝ երեք ամսից հնարավոր է ստանա. «Պետք է կանչեն, դատ է, որտեղ որոշում են՝ իրենց երկրում կարող ես ապրել, թե ոչ, բայց հիմա հայերին հիմնականում բացասական պատասխան են տալիս: Ես հետ չեմ վերադառնա, քանի որ ինչքան էլ հիմա անորոշ է ու վատ, այնուամենայնիվ Հայաստանից լավ է: Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված հայերի հանդեպ խտրական վերաբերմունը, բայց մնացած բոլոր ազգերի նկատմամբ կարծես լավ են, իսկ հայերի՝ ոչ: Դժվար է, հիմա մեր հեռավոր բարեկամի տանն եմ ապրում, ցերեկը մի քանի ժամ 3 տարեկան հայ ընտանքի երեխա եմ խնամում, իմ մինիմալ ծախսերը կարողանում եմ հոգալ, սակայն այստեղ ամրապնդվելու մի փոքր ավել գումար աշխատելու և ընտանիքիս օգնելու համար դիմանում եմ, հուսով եմ լավ կլինի»,- պատմեց նա:

Բելգիայի Բրյուսել քաղաքում արդեն երեք տարի է՝ իր ընտանիքի՝ կնոջ և դստեր հետ, բնակվում է Ա․ Ալաջանյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ այն, ինչ որ հիմա Բելգիայում արվում է, այն է՝ անօրինական միգրանտների վտարումը, չի արվում այլ երկրների ներկայացուցիչների հետ, խնդիրը հայերն են և Հայաստանի իշխանությունները. «Գալիս են այստեղ, ասում՝ մեր երկիրը շատ լավ երկիր է, մեզ մոտ բժշկությունը անվճար է, մենք որևէ խնդիր չունենք, մեր ժողովրդին հետ ուղարկեք Հայաստան: Բոլոր խստացումները գալիս են իշխանությունից։ Որ երկրի նախագահը իր ժողովրդին հետ է պահանջում, այդ երկրի համար, իմացեք, շատ խիստ է, բայց աֆիրկացիները ՝սևերը, գալիս են՝ 10 օր հետո թուղթը տալիս են, Սիրիայում կռիվ է՝ հասկացանք, պատերազմական երկիր է՝ տալիս են թուղթը, բայց աֆրիկացիները, արաբները ոչ մի խնդիր չունեն, որովհետև իրենց երկրի նախագահն իրենց չի պահանջում: Միայն հայերի հետ կապված չէ, այս վերջին տարիներին վրացիների հետ է կապված նաև, Չեչնիան եղավ՝ հիմա իրենց պահով նորմալ է»:

Մեր զրուցակիցը, ով 2008 թվականի մարտի մեկին Հայաստանում մասնակցել է համաժողովրդական շարժմանը, նշեց, որ շարունակում է ակտիվորեն հետևել Հայաստանում կատարվող իրադարձություններին, սակայն վիճակը հույս չի ներշնչում. «Նայում եմ՝ Հայաստանում ինչ է կատարվում՝ ժողովրդին քարշ են տալիս այս կողմ, այն կողմ։ Պատերազմական երկիրը հո այն չէ՞, որ իրար ավտոմատներով գնդակահարեն: Նայեք-տեսեք այս երկրում ինչ է ամեն օր կատարվում, ես այստեղի մարդկաց հարցնում եմ՝ դուք այստեղի քաղաքացի եք, այս տարիների ընթացքում այդպիսի բան տեսած կա՞ք, պատասխանում են` ոչ, իսկ մեր երիտասարդներն ընդամենը օրենք են պահանջում»:

Ա․ Ալաջանյանը նշեց, որ առայժմ որևէ կարգավիճակ չունի ինչի պատճառով էլ չի կարողանում Բրյուսելում աշխատանք գտնել.«Ապրելու ժամանակավոր իրավունք ունեմ, դա չես կարող ասել՝ կարող է մի տարի, երկու տարի տևել: Այս երկրի իշխանությունն ասում է՝ մեզ համար տարբերություն չկա, որ ազգը կլինի, բոլորին հավասարապես օգնում ենք:

Ես ընդամենը մի բան կասեմ իշխանություններին՝ ի՞նչ եք ուզում այս ժողովրդից: Մարդիկ իրենց եղած-չեղածը ծախում, գալիս են այստեղ, որտեղ էլի դժվար է, բայց գոնե օրենք կա, գոնե անվճար բուժօգնություն կա: Ինձ հաճելի չէ օտարության մեջ ապրել։ Որ օրը Հայաստանում օրենքի իշխանություն լինի, ոչ ոք չի ցանկանա օտարության մեջ ապրել, բոլորը կվերադառնան:

Բուժօգնությունն այստեղ անվճար է, այս ընթացքում և՛ ինձ են վիրահատել, և՛ կնոջս, և՛ աղջկաս՝ ամբողջովին անվճար:

3 տարվա մեջ 6-7 հազար եվրոյի դեղ եմ վերցրել՝ առանց մի կոպեկ գումար տալու: Oգնում է պետությունը, թող նույնն էլ Հայաստանը անի, և այստեղ մարդ չի ապրի, հո ամեն ինչ ուտելու, հագնվելու մեջ չի, մենք շատ սիրում ենք մեր հայրենիքը, հայրենիքի կարոտից խեղդվում ենք, բայց ի՞նչ անենք: Այստեղ թեկուզ պետական գործ չունենք` թուղթ չունենալու պատճառով, բայց հայերն ամեն տեղ էլ մի բան կգտնեն՝ շինարարություն և այլն»:

Ա․ Ալաջանյանի խոսքերով՝ վերջերս Բելգիայից դեպորտ են արել մոտ 30-40 հայ ընտանիքի: Նա ցավով նշեց, որ թեկուզ քաղաքացիություն չունենալով և պետական աշխատանք չունենալով՝ կմնա, կապրի այնտեղ, բայց չի վերադառնա Հայաստան, որտեղ «օրենք չկա». «Մարդը հիվանդանոցում մեռնի՝ տեր չեն կանգնի մինչև փող չտաս, բայց այստեղ, ինչ ասեմ, նույնիսկ մարդ չի մեռնում, այսքան տարի է այստեղ եմ, այդքան ծանոթ ունեմ, միայն ընկերոջս 90 տարեկան տատն է մահացել»:

Աշոտ Հակոբյանը (անունը պայմանական է) Բրյուսելում է արդեն 5 տարի, մեկնել է մոր առողջական խնդիրներն այդ երկրում լուծելու: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր գնալուց 2 տարի անց Բրյուսել են մեկնել նաև կինն ու անչափահաս երկու երեխաները: Նա ևս չունի քաղաքացիություն, այդ իսկ պատճառով դժվարանում է գործ գտնել. «Ամեն ամիս էլ մի բան կարողանում ենք գտնել, աշխատել՝ մեր ապրելու համար: Եթե կարգավիճակ ստանանք, շատ ավելի լավ գործ կարող եմ գտնել, ես Հայաստանում ավարտած տղա եմ՝ պոլիտեխնիկն եմ ավարտել, բայց այդտեղ նույնիսկ մորս դեղերի գումարը չէի կարողանում ապահովել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում