Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի «Մետեո TV»-ի մոտակայքում այրվում է անձեռոցիկի արտադրամաս:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը: