Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Հայաստանի 13 քրեակատարողական հիմնարկներից 7-ը գերծանրաբեռնված են

ՔԿՀ-ներում 32 ք/մ-ում պետք է բնակեցվի 8 անձ, բայց 8-ի փոխարեն 12, 16, 20 հոգի է բնակվում: Եվրոպական մոտեցումներով՝ հորդորվում է 8 ք/մ տարածություն հատկացնել յուրաքանչյուր կալանավորի: Մինչդեռ չի պահպանվում անգամ օրենքով սահմանված չափը: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության չափը չի կարող պակաu լինել 4 ք/մ-ից` յուրաքանչյուր անձի համար:

«Այդ պայմաններում մենք իրավունք չունենք մարդկանց պահելու, դա օրենքով չնախատեսված պատիժ է, դա խոշտանգում է, անմարդկային վերաբերմունք: Այս մարդկանց պետք է անհապաղ ազատ արձակել: Պետք է այդ տարածքում պահել այնքան մարդ, որքան կարող են պահել, բայց ոչ ավել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նրա կարծիքով՝ կալանավայրերում խախտումները բազմաթիվ են՝ սկսած տեղեկատվության ազատության իրավունքից, մինչև տարածքի փոքրությամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ վատ վիճակը:

Հելսինկյան ասոցիացիայի հիմնադիր Միքայել Դանիելյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության անդամների մուտքը քրեակատարողական հիմնարկներ արգելված են: Ունեցած տեղեկությունները ստացել են կալանավորներից, որոնք, ըստ նրա, ամենաստույգն են: ««Նուբարաշենում», որ մեզ վերջին ագամ թույլ տվեցին, 2010 թվականն էր, բանտախցերում կային ավելի շատ մարդիկ, քան անկողիններ։ Նույնիսկ եթե լիներ այնքան մարդ, որքան անկողին կար՝ էլի գերբնակեցում կլիներ»,- ասաց Միքայել Դանիելյանը:

Ըստ նրա՝ գերծանրաբեռնվածությունն ամենամեծ խնդիրն է, մյուսը սննդի խնդիրն է, կալանավորներն ուտում են տնից ուղարկված սնունդը. «Այն սնունդը չէ, ինչ նորմալ մարդը կարող է ուտել, շատ լուրջ բժշկական խնդիրներ կան, դեղորայքի խնդիր կա, բժիշկների խնդիր կա»:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 4700-4800 կալանավոր կա: ՔԿՀ-ներում 2010-ին՝ 35, 2011-ին՝ 32, 2012-ին 28 մահվան դեպք է գրանցվել: Պատճառների թվում նշվում է գերբնակեցումը:

«ՔԿՀ-ներում գերրբեռնվածության պատճառներն առաջին հերթին խափանման միջոցի ընտրության հարցում քննչական մարմինների որոշումն է, խափանման միջոցներ շատ կան, բայց, որպես կանոն, օգտագործվում է կալանքը, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ դատական իշխանությունը դատական միջոցի ընտրության ժամանակ օբյեկտիվորեն չի գնահատում, թե արդյոք հիմնավոր է անձի նկատմամբ խափանման միջոցը կալանքն ընտրողը: Սովորաբար դա նոտարական վավերացման ձևով բավարարվում է»,- կարծում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ Արթուր Սաքունցը:

Նրա տվյալներով՝ դատարանը, որպես կանոն, պատիժ է սահմանում ազատազրկումը, իսկ թե ինչքանով է հիմնավոր մեղադրանքը… Նրա խոսքերով՝ ստացվում է, որ ինչքան մեղադրանք առաջադրվում է, դատարանը համարում է հիմնավոր, արդարացման դատավճիռները Հայաստանում շատ քիչ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում