Monday, 08 06 2026
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ

Ե՞րբ Ղարաբաղը կլինի մերը

Ամեն անգամ, երբ քիչ թե շատ կարևոր որևէ հայտարարությամբ ականատես ենք լինում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի որևէ հանգրվանի, ապա կարծես թե մեր բոլորի համար չափանիշ է դառնում այն, թե արդյո՞ք այդ հանգրվանում ինչ բեկումնային բան է տեղի ունենում: Եվ քանի որ ըստ էության բեկումնային բան չի տեղի ունենում, ապա մենք ամեն անգամ մի տեսակ հանգստացած շունչ ենք քաշում, որ այս անգամ էլ ամեն ինչ անցավ ու մեզ անցանկալի որևէ բան չպարտադրեցին:

Իրականում այդ վիճակն այլ բան չէ, քան պարզ թմբիր: Բանն այն է, որ մենք պետք է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ ձևավորենք քիչ թե շատ ռազմավարական մոտեցում և հանգրվանները դիտարկենք մեզ համար գծած այդ ռազմավարական մոտեցման շրջանակում, դրա տրամաբանության մեջ: Ի վերջո, այդ հանգրավններն առանձին իրադարձություններ չեն, այլ ամբողջական գործընթացի մի կարևոր մաս, հետևաբար մենք դրանք կարող ենք լավ կամ վատ գնահատել միայն ամբողջական պատկերացում ունենալու պարագայում: Իսկ այդպիսի պատկերացում, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, մենք չունենք թե հանրային, թե իշխանական մակարդակում: Եվ այդ հանգամանքն ըստ էության մեզ թույլ չի տալու ամբողջական պատկերացում կազմել, թե ի վերջո այդ գործընթացը մեզ համար ինչ միտումներով է առաջ գնում: Եվ պետք է թերևս խոստովանել, որ Հայաստանում մեծ հաշվով որևէ մեկը, կամ շատ ու շատ քչերը գաղափար ունեն, թե ինչ է կատարվում Ղարաբաղի պրոցեսում իրականում և արդյոք այդ պրոցեսը մեզ համար նպաստավո՞ր տարրեր է ավելի շատ պարունակում, թե՞ աննպաստ:

Այդ իսկ պատճառով ներկայումս անհրաժեշտ է նախ պարզել, թե որն է լինելու հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի կռվանը: Թերևս այդ առումով անկասկած է, որ լավագույն կռվան կարող է լինել իրավունքը՝ միջազգային իրավունքը, քանի որ դրա բոլոր նորմերի համաձայն Ղարաբաղը պետք է գտնվի ադրբեջանական վերահսկողությունից դուրս: Իսկ իրավունքի կռվանն ամբողջացնելու համար Հայաստանն ինքը բնականաբար պետք է դառնա իրավունքի գերակայության վրա հիմնված պետություն: Եվ հետևաբար, Ղարաբաղի հարցում հայաստանյան մոտեցման առանցքը պետք է կազմի ժողովրդավարական պետական համակարգը: Հենց այդ պրիզմայով մենք պետք է նայենք ղարաբաղյան կարգավորման գործընթացին:

Իսկ երբ նայում ենք այդ պրիզմայով, ապա ակնհայտ է, որ գործընթացը մեզ համար նպաստավոր հունով կարող է գնալ միայն մի դեպքում, և այդ դեպքը չի կարող լինել միջնորդների կամ այլ միջազգային կառույցների այս կամ այն հայտարարության բովանդակությունը: Այդ դեպքը Հայաստանի ժողովրդավարության մակարդակն է: Եվ մենք դրանով պետք է չափենք Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա միտումների դրականությունն ու բացասականությունը:

Այսինքն, այդ միտումներն իրականում մենք ենք ձևավորողը, մեզանից է կախված դրանց ուղղությունը, արագությունը, բովանդակությունը։

Լուսանկարը` Օննիկ Կրիկորեանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում