Monday, 08 06 2026
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

Բուրջանաձեին անհրաժեշտ է եղել 30,000 ցուցարար և 500 զոհ (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ը երեկ տեղեկացրել էր, որ Վրաստանի ՆԳՆ-ը հրապարակել է վրացական ընդդիմության լիդերներից խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի և նրա որդու Անզոր Բիցաձեի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում նրանք քննարկում են Վրաստանում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու մանրամասները:

Ռուսական Newsru.com կայքը ներկայացրել է նրանց ամբողջ խոսակցությունը, որում ասվում է հետևյալը.

«Վրաստանում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու հարցում Բուրջանաձեն և նրա որդին համաձայնության են եկել, որ առավել նախապատվելի տարբերակը եգիպտական սցենարն է, և որ իրենց պլանների իրագործման համար ցանկալի է 100-500 զոհերի գրանցում:

Զրուցակիցները հանգել են այն եզրակացության, որ Ռուսաստանի հանդեպ ունեցած դիրքորոշման հարցում վրացիները բաժանված են գրեթե հավասարաչափ: Նույնը կարելի է ասել նաև գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պարագայում:

Բուրջանաձեի ու նրա որդու հաշվարկներով` ընդդիմության բողոքի ակցիաներին պետք է մասնակցեր մոտ 30,000 մարդ: Բուրջանաձեն անգամ նշել է, որ ընդդիմության ցույցերին կարող է մասնակցել մինչև 70,000 մարդ:

Բանակի միջամտության հարցում Անզոր Բիցաձեն մորը վստահեցրել է, որ բանակը թույլ է, իսկ հատուկ նշանակության Կոջորի գումարտակը հազիվ թե գնա ցուցարարների վրա կրակ բացելուն, իսկ եթե դա տեղի ունենա, ապա առաջին իսկ կրակոցի դեպքում նա գործ կունենա ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) հատուկջոկատայինների հետ»:

Ի դեպ, Վրաստանի նախկին օմբուդսմեն, իսկ ներկայոմս ընդդիմադիր «Վրացական կուսակցության» առաջնորդներից Սոզար Սուբարին հայտարարել է, որ պետք է հետաքննություն սկսել այդ աուդիո ձայնագրության հավաստիությունը պարզելու համար` իշխանություններին մեղադրելով այն նախապես չհրապարակելու մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի անկախությանը նվիրված ռազմական շքերթի ժամանակ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում էր ոչ թե խոսքի ազատություն, այլ բռնություն և զոհեր, և երբ նրանք չհասան իրենց նպատակին ու չունեցան անհրաժեշտ զոհեր, նրանց առաջնորդներն իրենց ավտոմեքենաներով վրաերթի ենթարկեցին երկու անձանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում