Հայտնի է, որ ԵԱՀԿ 7-րդ երկօրյա գագաթնաժողովի բացումը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-ին Աստանայի ընդունելությունների տանը։ Հաջորդ օրը` դեկտեմբերի 2-ին, նախատեսված է ԵԱՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ստորագրումը։ Նոյեմբերի 28-ին կկայանան ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի ասուլիսները։ Նոյեմբերի 30-ին պետք է տեղի ունենան ԵԱՀԿ-ի մասնակից 56 պետությունների, գործընկեր 12 երկրների, ինչպես նաև 68 միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպումները ԵԱՀԿ նախագահող և գագաթնաժողովը հյուրընկալող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։