Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Իրավապաշտպանին մեղադրող կանադահայը չպատասխանեց լրագրողների հարցերին

81-ամյա Արփի Մերասը, ով «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանին մեղադրում է իր անշարժ գույքի հափշտակության մեջ, այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց գործի վերաբերյալ: Նա Կանադայից Երևան էր ժամանել դատարանում ցուցմունք տալու, սակայն երեկվա դատական նիստում չհարցաքննվեց: Դատական նիստի ընդմիջման ժամանակ Արփի Մերասը խոստացավ պատասխանել մեր հարցերին, սակայն րոպեներ անց նրա կողքին հայտնվեց փաստաբան Հրանտ Անանյանը, ու տարեց կինը հրաժարվեց պատասխանել հարցերին:

Ավելի ուշ դատարանի դահլիճում տուժողի ներկայացուցիչ Անանյանը մի պահ համաձայնեց, որ լրագրողը հարց ուղղի Մերասին, սակայն վերջինս դեռ չէր հասցրել ամբողջական պատասխան տալ առաջին հարցին, երբ փաստաբանն ընդհատեց հարցազրույցը՝ հայտարարելով, որ ինքը դեմ է, քանի որ լրագրողների հարցերում թաքնված միտում է տեսնում: Մեր այն դիտարկումը, որ Կանադայից ժամանած կինը Հայաստանում իրավապաշտպան գործունեությամբ հայտնի անձին ծանր հանցագործության մեջ է մեղադրում և բարոյական տեսանկյունից պարտավորված է բացատրություն տալ հանրությանը, չհամոզեց փաստաբանին:

Նա վստահ է, որ լրագրողների հարցերը կարող են վնասել գործի քննությանը, և խորհուրդ տվեց ներկա գտնվել հաջորդ նիստերին և լսել Արփի Մերասի ցուցմունքը դատարանում: Փաստաբանը թերևս գուշակում էր, որ լրագրողները կարող էին հարցեր ուղղել նախաքննության ընթացքում Արփի Մերասի կողմից տրված հակասական ցուցմունքների վերաբերյալ, որոնք կարող էին դժվար կացության մեջ դնել կանադահայ տիկնոջը:

Ինչ վերաբերում է ամբաստանյալի կարգավիճակում հայտնված Մարինա Պողոսյանին, ապա նա դատարանում հայտարարեց, որ պատրաստ է ապացույցներով հիմնավորել, որ գործն ամբողջությամբ ապօրինի է: Եվ ի տարբերություն իրեն մեղադրող Արփի Մերասի՝ Պողոսյանը հարցազրույցներ տվեց լրագրողներին և պարզաբանեց, թե ինչու են քրեական գործ հարուցել իր դեմ:

«Արփի Մերասի տարիքը հարգելով՝ ես չեմ նեղանում իրենից, այլ ցավում եմ, որ նա գործիք է դարձել որոշ անձանց ձեռքին: Ակնհայտ է, որ այս քրեական գործը, ինչպես և իմ դեմ հարուցված նախորդ գործը, կապված է իմ իրավապաշտպանական գործունեության հետ»,- վստահեցնում է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Նա շեշտում է, որ նախքան կազմակերպություն հիմնադրելը ու Հայաստանում ապօրինությունների ու կոռուպցիայի դեմ պայքարելը՝ դատախազությունը երբեք չի փորձել հետապնդել իրեն քրեական կարգով: «2014 թվականին գրանցվել է մեր կազմակերպությունը, և ամիսներ անց իմ դեմ քրեական գործ են հարուցել նախկին պաշտոնյա Հովհաննես Երիցյանի բողոքի հիման վրա: Ապա գործը կարճել են, իսկ իմ դեմ կեղծ ցուցմունքներ տված Երիցյանին պատասխանատվության չեն ենթարկել, քանի որ քննիչը եզրահանգել էր, որ վերջինս չի գիտակցել իր արարքների նշանակությունը: Նույն սցենարն է և հիմա: Դարձյալ տարեց մարդու ձեռքով գործ են սարքել իմ դեմ, որպեսզի երբ կարճվի, ոչ ոք պատասխանատվության չենթարկվի, դարձյալ կասեն, թե այս մեկն էլ ծեր կին է, չի հասկացել, որ սուտ մատնություն է կատարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի համար նախատեսված է 4-8 տարվա ազատազրկում: Ի դեպ, այսօր Արփի Մերասը նաև քաղաքացիական հայց ներկայացրեց Պողոսյանի դեմ՝ նրանից պահանջելով 57.820.000 ՀՀ դրամ: Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում պետք է հարցաքննվի Արփի Մերասը, նշանակված է մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում