Կալիֆորնիայում Դարել Հեմիլթոնը որոշել էր սիրած աղջկան՝ Ռիհաննա Ֆեյին անակնկալ մատուցել՝ ամուսնության առաջարկ անելով նրան ինքնաթիռում։ Սրահում նա տեսախցիկ էր տեղադրել՝ հիշարժան պահը ֆիքսելու համար։
Տղամարդը չէր կարող սակայն կանխագուշակել իր արձագանքը թռիչքին։ Նրա մոտ ծովային հիվանդության ախտանշաններ են ի հայտ եկել, սակայն նա որոշել է պլանն ի կատար ածել։ Նա բացել է մատանու տուփն ու հարցրել Ռիհաննային. «Համաձա՞յն ես դառնալ իմ կինը»։ Դրանից անմիջապես հետո տղամարդը փսխել է, սակայն դա չի վրդովեցրել Ռիհաննային, և նա ուրախությամբ պատասխանել է առաջարկին համաձայնությամբ։










































