ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված Արամ Մանուկյանը Կոնգրես-ՀԺԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկի իր խոսքում նշեց, որ իրենց դաշինքն ամենաինտելեկտուալն է.«Նույն տրամաբանությամբ էլ մեր ծրագրում ամենածավալունը գիտություն, կրթություն բաժինն է, որը շատ հավակնոտ է։ Մեր երկրի հիմքը կրթությունն է։ Մեր դպրոցները տարեց տարի պակասում են, ուսուցումը սխալ սկզբունքով է իրականացվում. պետք է ֆինանսավորվի ոչ թե դպրոցը, այլ աշակերտը։ Ուսանողը պետք է իր գիտելիքների հիման վրա կրեդիտավորվի, գիտելիքների հիման վրա լինեն բուհերում անվճար տեղերը»:








































