Ձնհալին ո՛չ մայրաքաղաքն է պատրաստ, ո՛չ մեր երկիրն է պատրաստ. կլիմայի փոփոխություն է տեղի ունենում աշխարհով մեկ, Հայաստանում նույնպես, մենք պետք է պատրաստ լինենք ամեն տեսակի անակնկալների: Վտանգը երկակի է. մի կողմից քաղաքում կուտակված ձյունը, որ դրենաժային համակարգը կարող էր մարսել, ինչը, սակայն, հաշվարկված չէ այսքան մեծ քաղաքի համար, քաղաքը մեծացել է, բացի դրանից՝ աղտոտում ենք այդ համակարգը, որը նախատեսված է անձրևաջուրը կամ ձնհալը քաղաքից հանելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ քաղաքի կանաչ տարածքները կրճատվել են, որոնք ոչ միայն օդի մաքրության համր էին անհրաժեշտ այլ նաև ձնհալի ջրերի կլանման համար:
Կ. Դանիելյանի կարծիքով՝ ավելի մեծ վտանգ է սարերի ձնհալը, որը երեք ճանապարհով՝ Հրազդան, Գետառ, Ջրվեժ գետակներով իջնում է քաղաք: «Երևանը բացարձակ պատրաստ չէ դրան: Ջրհեղեղները կանխարգելելու նպատակով խորհրդային տարիներին Գետառի հունը ընդլայնեցին, կառուցեցին երկու սելավընդունիչներ: Իսկ մենք Գետառը փակեցինք, վրան ռեստորաններ շարեցինք, ճանապարհներ կառուցեցինք, ինչը մեծագույն սխալ էր: Բացի դրանից, էկոլոգիական կրթության պակասի հետևանքով գետը աղտոտված է, խցանված և չի կարողանում ջուր տեղափոխել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարը՝ Hetq.am-ի









































