Friday, 12 06 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ

Հորիզոնը, որը մեզ համար ձևակերպել ենք՝ շատ ամբիցիոզ է. Կարեն Կարապետյան

Հանրապետության բուհերի 745 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Կարեն Կարապետյանը։
Երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության աջակցությամբ։

Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամություն, սահմանամերձ համայնքների, ինչպես նաև գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները։ Ուսման վարձի փոխհատուցում է ստացել նաև զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 11, ինչպես նաև՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած 5 ուսանող։ Ծրագրում ներգրավված են նաև մարզերում գործող բուհերի ուսանողները:

Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու կապակցությամբ՝ վարչապետն իր խոսքում անդրադարձել է կառավարության գործունեությանը և նշել, որ գործադիրն ախտորոշել է բոլոր ոլորտների խնդիրները, ձևակերպել տեսլականն ու այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն: «Հորիզոնը, որը մեզ համար ձևակերպել ենք՝ շատ ամբիցիոզ է, վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք: Մեր տարածաշրջանը, այն մարտահրավերները, որ ունենք, դրդում են մեզ, պահանջում, դարձնում հրամայական՝ լինել խելացի և կիրթ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ շահագրգռված է, որպեսզի ուսանողները շարունակեն գիտելիք ստանալ, կրթվել և այդպիսով մոտիվացնեն մյուսներին: Գործադիրը հետազոտություններ է կատարել, թե ինչ պետք է անել, որպեսզի տնտեսությունը զարգանա:

«Կրթված զանգվածը մեր հասարակության մեջ բավականին մեծ է, բայց այն արդյունավետությունը, որ այսօր ունենք, չի բավարարում: Հետևաբար, մեր խնդիրն ու հրամայականն է՝ բուհական համակարգը դարձնել ժամանակակից, որը կարձագանքի շուկայի պատվերներին: Այդ առումով, չափազանց շահագրգռված եմ, որ շարունակեք նույն տեմպերով, կարողանաք ձեր վերաբերմունքը գիտելիքի, ուսման նկատմամբ վարակի նման տարածել, լինեք հայրենասեր և սիրեք ձեր երկիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ շահագրգռված է նաև, որպեսզի երիտասարդները ցուցաբերեն քաղաքացիական ակտիվություն, լինեն հանդուրժողական մեկը մյուսի նկատմամբ, բայց անհանդուրժող՝ անարդարության հանդեպ:

«Մենք իրականում ունենք ունիկալ շանս՝ լինելով ավանդապաշտ, հարգելով մեր պատմությունը, կրթվելով՝ լինել բաց, տոլերանդ և ժամանակակից: Նորից շնորհավորում եմ բոլորիդ, հուպ տվեք, լավ եղեք, մենք ձեր կարիքը զգում ենք»,- ասել է վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում