Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ի պատասխան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցի, ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ որ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում և շուկայում այդպիսի անորակ վառելիք են վաճառում: Լրագրողների հետ հանդիպմանը Ելք դաշինքի անդամ Ն. Փաշինյանը, անդրադառմալով այդ հայտարարությանը, նշեց, որ վարչապետի հետ այսօր հեռախոսազրույց է ունեցել, խնդիրն արդեն լուծվել է: Նա նաև նշեց, որ այնտեղ որտեղ պատասխանատու է Ս. Օհանյանը, պատասխանատու է նաև Ս. Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































