Sunday, 05 07 2026
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Տղա է, էլի, թող իր համար ման գա. Արագած Ախոյանը՝ Խաչիկ Մանուկյանի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով  ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Արագածոտնի մարզում։ Մամուլը գրել է, որ նախօրեին նրա և նախկին ՀՀԿ-ական, այս ընտրություններին ԲՀԿ ցուցակով առաջադրված՝ «Լուսակերտ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանի միջև բախում է  եղել։

Պարոն Ախոյան, ի՞նչ միջադեպ է եղել Ձեր և ԲՀԿ ցուցակով առաջադրված Խաչիկ Մանուկյանի միջև։

– Ոչ մի բան էլ չի եղել։ Չգիտեմ՝ ով է այդ աղմուկը բարձրացրել, անունն էլ դրել են բախում։ Ոչ մի բախում էլ չի եղել։ Տհաճ խոսակցություն է  եղել, բայց դա միջադեպ չի, ոչ էլ բախում, որի մասին կարելի է  խոսել։ Մարդիկ պարզապես ցանկացել են ցանկալին իրականության տեղ անցկացնել։

Իսկ հիմա ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Խաչիկ Մանուկյանի հետ։ Հարթվե՞լ է խնդիրը։

– Ամեն ինչ նորմալ է։ Տղա է, էլի, թող իր համար ման գա։

Բաց Ձեր մրցակիցն է։

– Ես նրան մրցակից չեմ համարում։

Պարոն Ախոյան, Ձեր կարծիքով՝ այս ռեյտինգային ընտրակա՞րգն է պատճառը, որ այս օրերին բախվում են թեկնածուները։ Արդեն երեք-չորս տեղամասում նման միջադեպեր են եղել։

– Իհարկե, շատ բարդ պրոցես է սա։ Բայց պետք է ունենալ բարձր գիտակցություն։ Պետք է հասկանալ, որ սա ընտրապայքար է, սա ֆուտբոլի պես մի բան պետք է լինի։ Այսինքն՝ թիմային հաղթանակ է։ Թիմի մասին պետք է մտածել, այլ ոչ թե անձնական հարցեր լուծել։ Նախագահը հստակ ասաց՝ չեմպիոնության խնդիր դրված չէ։ Ասաց՝ չեմպիոնություն կարող եք անել փոքր շրջանակներում, փոքր շրջանակներում կարող եք գլուխ գովել։ Կարևորը թիմը հաղթի։ Ես առաջնորդվում եմ այդ գաղափարով, քանի որ վաղը նայելու ենք իրար երեսի և ամաչելու ենք մեր արածների համար, ամաչելու ենք այսօրվա համար։ Այնպես որ՝ բոլորին խոհեմության կոչ եմ անում և հորդորում եմ առաջնորդվել թիմային գաղափարով։ Ամեն ինչ լավ կլինինի։

Պարոն Ախոյան, նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպանը թեկնածուներին հորդորել էր չփորձել գնել ընտրողների քվեն, քանի որ դա հանցագործություն է։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հորդորին և հետևելո՞ւ եք դրան։ Այս օրերին մենք տեսնում ենք, որ տարբեր թեկնածուների կողմից առաջարկվող ընտրակաշառքի չափերը գերազանցում են մեկը մյուսին։

– Ինձ համար զավեշտալի մի բան կա։ Էդ ընտրակաշառք կոչեցյալը դարձել է ուրվական. բոլորը խոսում են դրա մասին, բայց ոչ ոք չի տեսնում դա։ Այդ թվում՝ այդ արատավոր երևույթի մասին խոսում են պատգամավորներ, բայց ոչ ոք ընթացք չի տալիս դրան։ Հետևաբար՝ կա՛մ համարձակություն չունեն, կա՛մ հերյուրանք  է դա։ Թող կոնկրետ փաստի մասին խոսեն և օրենքի շրջանակներում ընթացք տան դրան։ Նույնիսկ արդեն վիրավորական է։ Բա լավ՝ էսքան խոսում են, մեկը չի՞ կարում ընթացք տա դրան ու ապացուցի, որ կաշառք է բաժանվում։ Ես կարծում եմ, որ արդեն կարելի է  քրեական գործ հարուցել իմանալ չհայտնելու հոդվածով, որովհետև եթե հայտնում ես, պետք է ապացուցես։

Բայց դա իրավապահ մարմինների գործն է։ Այս օրերին տարբեր մարդիկ ահազանգում են դրա մասին։ Տարբեր թեկնածուների կողմնակիցներ շրջում են ընտրողների տներով, ցուցակագրում և խոստումներ տալիս։ Այդ մասին բարձրաձայնվում է, իսկ դրան ընթացք տալը իրավապահների գործն է։ Այդպես չե՞ք կարծում։

– Ես ասում եմ՝ եթե խոսում են, պետք է ապացուցեն։ Թե չէ արդեն եռանիշ, վեցանիշ թվերից են խոսում։ Պետք է ամոթ ունենալ։ Եթե բարձրաձայնում ես, պետք է ապացուցես։ Իհարկե, այն մարդիկ, որ սպասում են այդ կաշառքին, ցավալի է, գնում են, վերցնում են այդ փողը, հետո տարիներ շարունակ փնովում են հայրենիքը։ Սրան պետք է լուրջ վերաբերվել։ Թող չվերցնեն. տալիս են, թող չվերցնեն։ Ես սա կարող եմ ասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում