«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը հաստատել է Աբու ալ Հեյրա ալ Մասրայի մահը, ով կազմակերպության հիերարխիայում իր կարևորությամբ համարվում է երկրորդ մարդը՝ ղեկավար Այման ազ-Զավահիրիից հետո: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությ ունը:
Աբու ալ Հեյրա ալ Մասրին ամերիկյան անօդաչու թռչող սարքից բաց թողնված հրթիռի հարվածից ոչնչացվել է սիրիական Իդլիբ քաղաքի շրջակայքում՝ նախորդ կիրակի:









































