Շվեդիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել երկրի ամենահեղինակավոր դպրոցներից մեկը այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ աշակերտները իրենց 2 ընկերներին վառել են արդուկով՝ հաղորդում է BBC-ն:
Սա Լունդբերգ դպրոցում սովորողների դաժանության վերջին արտահայտությունն էր: Այս դպրոցում ժամանակին սովորել է արքայազն Կարլ Ֆիլիպը:
Այդ դպրոցի աշակերտների դաժանության մասին լուրերը տարածվել են 2011-ից: Դրանից հետո տեսուչները դպրոցի ղեկավարությանը բազմիցս կոչ են արել հատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա:
Համաձայն իշխանությունների որոշման՝ դպրոցի տնօրենը պաշտոնանկ է եղել, իսկ ուսումնական հաստատությունը փակ կլինի կես տարի: