Ռուսաստանը օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԱՄՆ աջակցությունը վայելող աշխարհազորայիններին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի հրամանատարը՝ տեղեկացնում է Reuters-ը:
ԱՄՆ ԶՈւ հրամանատարի տեղեկացմամբ՝ կան զոհեր: Հարվածները հասցվել են Էլ-Բաբ քաղաքի մերձակայքում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ թուրք զինվորականները հարձակում են գործել Սիրիայում ԱՄՆ աջակցությունը վայելող աշխարհազորայինների վրա:











































