ԱԺ նստաշրջանի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտոնական տեղեկագրում արդեն իսկ հրապարակվել է ԱԺ ընդունած «ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշումը, հետևաբար, ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ այն պաշտոնապես մտել է ուժի մեջ: