Ռիո դե Ժանեյրոյում ընթացող դիմակահանդեսին զուգահեռ Բրազիլիայի ծովափնյա Պարատի քաղաքում անց է կացվում «Bloco da Lama»՝ ցեխակոլոլ երեկույթը: Բարեկենդանի առաջին օրը լողազգեստ հագած հարյուրավոր մարդիկ ուրախ երեկույթի ժամանակ թավալվում են ցեխի մեջ:
Ըստ զրույցի՝ այդ ավանդույթը ծնվել է 1986թ.՝ այն բանից հետո, երբ տեղացի դեռահասները զբոսնեւմ էին մոտակա մանգլենի անտառներում և մոծակներից պաշտպանվելու համար ցեխի հաստ շերտ էին քսում մարմնին, այնուհետև քայլում էին Պարատիի փողոցներով:



















































