Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտ Ազևեդուն կանխատեսել է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի հետևանքները, հայտնում է Bild-ը:
«Եթե տեղի ունենա առևտրային պատերազմ՝ դա կլինի աղետ: Դա կհանգեցնի զանգվածային գործազրկության և համաշխարհային տնտեսության անկման։ Հատկապես արտահանման ուղղվածությամբ Գերմանիայի համար դա կդառնա աղետ»,- հայտարարել է նա:
Ազևեդուն նշել է, որ եթե ԱՄՆ նոր վարչակազմը ընդունի ԱՀԿ նորմերի խախտման լրացուցիչ տուրքեր, ապա կազմակերպությունը կարձագանքի:
«Երբ կազմակերպության անդամ երկիրը խախտում է կանոնները, ԱՀԿ-ն պետք է լուծի կոնֆլիկտները»,- ասել է նա:
Սակայն Ազևեդուն ընդգծել է, որ դեռևս «նշաններ չկան» այն բանի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԱՀԿ-ից երկրի դուրս գալու հեռանկարը:









































