ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սեդրակյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:
Դավիթ Սեդրակյանը ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է: Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մհեր Սեդրակյանը հայտարարել էր քաղաքականությունից դուրս գալու մասին:











































