Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ ճանաչված գիտնական, պատմաբան, Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, պրոֆեսոր Վահագն Տատրյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Տատրյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեր ժամանակների մեծագույն հայ գիտնականներից եք, ում գիտական գոր¬¬ծունեությունն ու աշխատանքներն ունեն մեծ հասարակա¬կան-քաղաքական հնչե¬ղություն: Ձեր ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողա¬կա¬նությանը փաստարկված ու ծանրակշիռ հակահարվածներ հասցնելու գոր¬ծում շա¬րու¬նակաբար տալիս է իր տեսանելի արդյունքը: Այն մեծ ներդրում է ցեղասպա¬նու¬թյան հանցագործության դեմ միջազգային պայքարում, որտեղ Հայաստանը ստանձ¬նել և մշտապես պահպանելու է առաջամարտիկի իր դերը:
Հայրենիքում գիտեն, սիրում ու գնահատում են Ձեզ՝ որպես մարդու, ով իր կյանքն ու գործը նվիրել է իր ժողովրդի արդար դատի պաշտպանությանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար ու բեղմնավոր տարիներ»:












































