ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն շրջանառում է այն արձանագրային որոշումը, որում պետք է ֆիքսվեն սպանդանոցային մորթի անցնելու ժամկետները: Այս մասին փետրվարի 28-ին տեղի ունեցած «Ֆերմերական կոնգրես» միջոցառման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` սպանդանոցյին մորթին անցումը լինելու է պարտադիր:
«Հասել ենք այն սահմանին, որ այլևս չենք կարող մատնանշել սոցիալական խնդիրները: Կլինեն դժգոհություններ, բողոքներ, կարծիքներ, որ համապատասխան սպանդանոցների քանակ չկա, սակայն այդ ամենի մեջ կարևորվում է պետության դերը, որպեսզի կարողանանք այնպես կոորդինացնենք այդ ամենը, որ հարցը կարգավորվի: Համոզված եմ, որ սպանդանոցներ կկառուցվեն այնտեղ, որտեղ դրանք չկան, քանի որ կան ներդրողներ և այն եկամտային բիզնես է: Անցումը չի լինելու հենց վաղվանից: Մենք այնպես ենք անում, որ այն փուլային կարգով իրականանա, որպեսզի և գյուղացիները, և ներդրողները ժամÕ �նակ ունենան պատրաստվելու»,- ասաց նախարարը` հավելելով, որ սննդի անվտանգության ծառայության կողմից զուգահեռ աշխատանքներ, հանդիպումներ իրականացվելու են: Առաքելյանը վստահեցրեց, որ ցանկացած հարցերի դեպքում գյուղատնտեսության նախարարությունը և ՍԱՊԾ-ն պատրաստ են դրանք քննարկել:
Գյուղնախարարը նաև ընդգծեց, որ սննդի անվտանգության ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ են կատարվելու և հասնելու են նրան, որ կբարձրանա որակը, իսկ թանկացումները կորոշի շուկան:
«Կարևոր է , որպեսզի մեզանից սկսած մինչև մեր երեխաները առողջ սնվեն»,- հավելեց Իգնատի Առաքելյանը:










































