Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, էներգետիկ գծով եվրակոմիսար Գյունտեր Օտինգերը ժամանում է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:
Վերջինիս խոսքերով, Օտինգերը մասնակցելու է հունիսի սկզբին կայանալիք Caspian Oil & Gas-ի կոնֆերանսին` ընդգծելով, որ Օտինգերը ադրբեջանական կողմի հետ կքննարկի «Հարավային գազային միջանցք» և մասնավորապես Nabucco գազատարի նախագծերի իրագործումը:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանն իր գազը կարող է Եվրոպա առաքել ոչ թե Nabucco գազատարի միջոցով, այլ առավել շահավետ այլ երթուղիներով:








































